Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։
Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նշենք՝ Սարգսյանը 2022-ին Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն է եղել:
Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի ութին:
