Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հրապարակել է շմոլ գազի թունավորման վերջին տարիների դեպքերը:

Ըստ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված վիճակագրության՝ հանրապետությունում շմոլ գազի թունավորումների դեպքերից վերջին 3 տարում գրանցվել է 10 մահվան դեպք։

2022 թ. գրանցվել է շմոլ գազից թունավորման 294 դեպք, մահացել է՝ 7, տուժել` 633 քաղաքացի:

2023 թ.-ին գրանցվել է ընդհանուր 286 դեպք, մահացել է 1, տուժել` 643 քաղաքացի:

Այս տարվա 10 ամսում գրանցվել է 216 դեպք, մահացել է 2, տուժել` 498 քաղաքացի։

You may also like...