Վրաստանում ընտրությունների արդյունքներն ամփոփվել են. ԿԸՀ նախագահը նիստին մասնակցել է վիրակապված աչքով
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը. խորհրդարանական ընտրություններն ամփոփված են։
Այս մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները:
Արձանագրությունը ստորագրել է նաև ԿԸՀ քարտուղար Գիորգի Ջավախիշվիլին։
ԿԸՀ-ի ներկայացրած պաշտոնական տվյալների արդյունքները` ստորև.
«Վրացական երազանք»՝ 53,93 տոկոս,
«Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,03 տոկոս,
«Միասնություն — Ազգային շարժում»՝ 10,17 տոկոս,
«Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս,
«Վրաստանի համար»՝ 7,78 տոկոս։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընտրությունների ամփոփման ժամանակ ԿԸՀ-ում վիճաբանությամբ էր սկսվել։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Դավիթ Կիրթաձեն սև հեղուկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիի վրա, ինչից հետո նիստը կարճ ժամանակով դադարեցվել էր։
Կալանդարիշվիլին հանդիպման է վերադարձել մեկ աչքը վիրակապված։

