Ռուսաստանը կրկնակի կրճատել է Թուրքիայից հագուստի ներկրումը
Անկարայում հայտնել են, որ այս տարվա առաջին 9 ամիսներին Թուրքիայից Ռուսաստան հագուստի ներմուծումը գրեթե կրկնակի նվազել է ՝ հասնելով 253 մլն դոլարի: Այս մասին հաղորդում է ntv.ru-ն:
Հատկապես խիստ նվազել են արտաքին հագուստի մատակարարումները։
Օրինակ՝ տղամարդկանց վերնահագուստի ներմուծումը կտրուկ իջել է է 12 անգամ, իսկ կանանցը՝ 5 անգամ:
Այժմ Ռուսաստանը թուրքական հագուստի խոշորագույն գնորդների շարքում զբաղեցնում է 12-րդ տեղը: Առաջատարներն են Գերմանիան (16%), Նիդեռլանդները (12,3%) և Իսպանիան (11%):
