ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է. համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկվել (լուսանկարներ, տեսանյութ)

Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Նին Բին նահանգում:

քքք.jpg (298 KB)

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղար Դոան Մին Հուանին ջերմ ընդունելության համար` նշելով, որ այն հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների վկայությունն է: Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են նաեւ երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր:

քքքքքքքքքք.jpg (341 KB)

ԱԺ նախագահի գլխավորությամբ պատվիրակությունը շրջել է նաեւ Hyundai ավտոմեքենաների գործարանում ու ծանոթացել ընկերության գործունեությանը:

You may also like...