Եթե վալիդատորն անսարք է, քաղաքացուց ալտերնատիվ միջոցով վճարել չի պահանջվում. Սուրեն Գրիգորյան

«Եթե վալիդատորն անսարք է, քաղաքացուց ալտերնատիվ միջոցով վճարել չի պահանջվում»:

Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասել է Երևանի փողքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ապա համոզմունք հայտնել՝ նախադրյալներ չկան մտածելու, որ միասնական տոմսային համակարգը պատրաստ չի լինի հունվարի 1-ին։

«Եթե որևէ իրավիճակում համակարգը խափանվում է, ամբողջ տրամաբանությունն այն է, որ ծառայություն ստացող քաղաքացին դրանից չտուժի։

Օրինակ, եթե ավտոբուսում վալիդատորը անսարք է լինում, քաղաքացուց չի պահանջվում, որ նա ալտերնատիվ միջոցով վճարի»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ, բարեբախտաբար, գնալով այդ դեպքերը ավելի են նվազում։

You may also like...