Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը փակվել է հնարավոր «լուրջ գրոհի» պատճառով

Կիեւում ԱՄՆ դեսպանությունը կոնկրետ տեղեկություն է ստացել պոտենցիալ օդային գրոհի մասին նոյեմբերի 20-ին։

«Որպես զգուշության միջոց դեսպանությունը փակ կլինի, իսկ նրա աշխատակիցներին ցուցում է տրվել թաքնվել տեղում։

Դեսպանությունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին պատրաստ լինել անհապաղ թաքնվելու օդային տագնապի հայտարարման դեպքում»,- նշել են դեսպանությունում։

You may also like...