Երեվանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայից հօգուտ ՀՀ-ի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կբռնագանձվի

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացվել է հերթական վճիռը:

Ինչպես հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի վճռով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիթորինգի բաժնի նախկին գլխավոր մասնագետ Նաիրա Տեր-Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ։

You may also like...