Քայլ-քայլ պետք է հրաժարվենք աշխատունակ մարդուն որեվէ աջակցության տրամադրումից. Փաշինյան

Մենք ոչ թե զրոյացնում ենք փաթեթը, այլ որոշակի սոցիալական խմբերի աջակցում ենք, և, ըստ էության, աշխատանքային տարիքի մարդկանց քաջալերում ենք, որ նրանք արդեն աշխատեն և իրենց աշխատանքով այդ բոլոր կարիքները հոգան:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 2025-ին աստիճանաբար նվազեցվելու են արցախցիներին տրվող դրամական աջակցության գումարները:

«Աղքատության գնահատման համակարգում մեր ռազմավարությունը պիտի լինի հետևյալը, որ քայլ-քայլ պետք է հրաժարվենք աշխատունակ մարդուն ընդհանրապես որևէ աջակցություն տրամադրումից: Բայց մյուս կողմից էլ սահմանափակումներ ունեցող մարդկանց պարագայում մենք պետք է օգնենք, որպեսզի նրանք աշխատանքային հմտություններ ձեռք բերեն:

Կներեք, բայց ժամանակակից աշխարհում նաև սայլակին գամված մարդը կարող է աշխատել և բավականին լավ վաստակել։ Մենք պետք է մարդկանց տրամադրենք այսպիսի ընկալմամբ, ամենևին չասելով, որ մենք հրաժարվելու ենք սահմանափակումներ, հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական փաթեթներից:

Պարզապես պետք է քաջալերենք աշխատանքը, որովհետև էլի եմ ասում, նախկինում էլ ասել եմ, հիմա էլ ասում եմ և դա կարծում եմ աքսիոմա է, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել աշխատանքով։

Չկա տենց տարբերակ, որ չաշխատես ու աղքատությունը հաղթահարվի։ Հետևաբար ո՞րն է մեր պլանը, երբ մենք մարդու աղքատությունը գնահատում ենք և ստեղծում ենք դե-ֆակտո այնպիսի համակարգ, որը նրան չի մղում աշխատելու։

Եվ ստացվում է, որ մենք մարդուն պետականորեն դատապարտում ենք աղքատության Հետևաբար մենք այս տրամաբանությունը պետք է փոխենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

You may also like...