Ճանապարհը կառուցում ենք, մեկը ավազ է թափում, մյուսը՝ քար, պաշտոնյան էլ ասում է՝ բա ուր տանի, իր տուն. վարչապետ (տեսանյութ)
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ճանապարհաշինության խնդիրներին:
Այդ համատեքստում նա նկատեց. «Տասնյակ տարիներով քանդած ճանապարհը կառուցում ենք, մայթը կառուցում ենք, վերականգնում ենք, բառի բուն իմաստով, ավերակ են, ընդեղ ճանապարհ չկա, հետո ասում ես՝ հլը գնամ տեսնեմ՝ մարդիկ էդ ճանապարհից օգտվում են:
Գնում ես, ի՞նչ ես տեսնում, տեսնում ենք՝ մեկը բերել, մի ավտո ավազ է թափել մայթի վրա, էն մեկը բերել, քար է շարել, երրորդը ասֆալտի վրա բետոն է անում, հետո էդ բետոնի մնացորդը մնում է ասֆալտի վրա, կեսը՝ մայթին, կեսը՝ ճանապարհին, կեսը՝ գծանշման վրա, ու որ այդտեղի պաշտոնյանին ասում ես՝ էս ի՞նչ է, նայում, ճպճպացնում է, ասում՝ իսկ ի՞նչ է որ, մարդ է, ավազ է բերել, 7 «Կռազ» ավազ է թափել մայթի վրա, բա ի՞նչ անի, ո՞ւր տանի:
Կներեք, բայց ուր ուզում է՝ թող տանի»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ապապետականությունը ամեն անկյունում է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
