Այս պահից սկսած Արեվմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռահար հրթիռների կիրառումից հետո հատուկ գործողության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 21-ին Storm Shadow համակարգերը հարվածներ են հասցրել Կուրսկի և Բրյանսկի շրջանների թիրախներին։

«Անհնար է ՌԴ տարածքում հեռահար զենք կիրառել առանց այն երկրների մասնագետների, որտեղ դրանք արտադրվել են։
Ռուսաստանը վճռական ու հայելային պատասխան կտա էսկալացիային։
Առաջին անգամ հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական օբյեկտին նորագույն Орешник բալիստիկ հրթիռով՝ հիպերձայնային մարտական մասով, ոչ միջուկային տարբերակով։
Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ:
Այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, անհրաժեշտության դեպքում Ուկրաինայի և բարեկամ երկրների քաղաքացիներին կխնդրի լքել հնարավոր հարձակման գոտիները։

You may also like...