Գերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է Ադրբեջանին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին ելույթում սուր քննադատության է հնչեցրել հյուրընկալող երկրի հասցեին։
Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է, ասել է Բաքվում գտնվող քաղաքական գործիչը։
Նա նշել է, որ լրատվամիջոցներում աշխատող ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունը խիստ մտահոգիչ է, հայտնում է DW-ն:
Անալենա Բերբոքը նաև բացարձակ անընդունելի է համարել ԵԽԽՎ 76 պատգամավորների Ադրբեջան մուտքի արգելքը։ «Դրանք ազդում են նաև Բունդեսթագի գերմանացի պատգամավորների վրա և անհամատեղելի են ԵԽ-ում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- նշել է նախարարը։
Նա ընդգծել է կլիմայի փոփոխության այս համաժողովի կարևորությունը՝ անդրադառնալով նաև մարդու իրավունքների իրավիճակին:
Միևնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ գագաթնաժողովը պետք է արդյունքներ բերի կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում, որը նա անվանել է մեր ժամանակի անվտանգության քաղաքականության ամենամեծ խնդիրը։
Նախարարն ընդգծել է, որ Բեռլինը ճանաչում է կլիմայի ֆինանսավորման պատասխանատվությունը՝ կոչ անելով մյուս երկրներին կիսել այն։
