Տիգրան Ավինյանը եվ Հայկ Մարությանը կբանավիճեն
Factor TV-ն օրերս իր տաղավարում ուղիղ եթերում բանավիճելու առաջարկ էր հղել Երևանի ներկա և նախկին քաղաքապետներին։ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը նույն օրը ֆեյսբուքյան մեկնաբանությամբ համաձայնություն էր տվել առաջարկին:
Երևանի ավագանու վերջին նիստում օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր․ «Պարոն Ավինյանը պատրաստ է բանավիճել ձեր քաղաքական առաջնորդի հետ ցանկացած ֆորմատով, ժամի և վայրում»,- դիմելով ավագանու «Ազգային Առաջընթաց» խմբակցության անդամներին։
Factor TV-ն արդեն իսկ կողմերի հետ համաձայնեցրել է բանավեճի անցկացման օրը և ժամը՝ այն կկայանա դեկտեմբերի 18-ին, 17։00-ին ուղիղ եթերում։
Բանավեճի ընթացքում նախատեսում ենք քննարկել Երևանի տրանսպորտային համակարգի փոփոխությունները, տոմսային նոր համակարգի ներդրումը, սակագնային նոր համակարգը և մայրաքաղաքի կառավարման հետ կապված այլ հարցեր։
