Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարեվոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կնքման յոթամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Նա նշել է, որ նախարարությունը մեծ քայլեր է արել նաև քրեական արդարադատության բարեփոխման ուղղությամբ:
Խոսելով հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներից՝ նա նշել է հաստատված ռազմավարական գործող փաստաթղթերի առկայությունը:
Նախարարը հիշեցրել է նաև «ԳՐԵԿՈ»-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից դուրս գալու փաստը:
Սրբուհի Գալյանը նշել է նաև, որ Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միության օրենսդրությանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում նախարարության ռազմավարության մեջ:
Այս գործընթացը տեղի է ունենում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում՝ նպատակ ունենալով ապահովել իրավական մի շարք ակտերի համապատասխանությունը:

