Կառավարությունը Գյումրիում որեվէ մեկին, որեվէ ձեվով չի ճնշել, որ նա ինչ-որ գործողություն անի, կամ չանի. Փաշինյան

Գյումրիում այն հարցերը, որոնք հրատապ կան, մենք լուծել ենք եւ կլուծենք:

Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին:

«Ինչ վերաբերում է ավելի ընդհանրական հարցին, դրա ճանապարհը ընտրություններ անցկացնելն է, բայց հիմա պարզվում է, որ իրավական խնդիր կա:

Որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է տեղին ունենան: մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք, որ իր քաղաքապետին ընտրի:

Մյուս կողմից էլ, այն, ինչ տեղի է ունեցել, անպատասխանատվության բացառիկ դրսեւորում է:

Բոլոր  այն շահարկումները, թե կառավարությունը որեւէ մեկին, որեւէ ձեւով ճնշել է,  որ նա ինչ-որ գործողություն անի, կամ չանի, դա բացարձակ անհեթեթություն է, այդպիսի բան չի կարող լինել:

Ինչ վերաբերում է քրգործերին, կառավարությունը որեւէ կապ չունի քրեական գործերի հետ:

Եթե կա փաստ, ապա պետք է լինի քրեական գործ, եթե չկա փաստ, քրգործ չի կարող լինել»,-ասաց նա:

You may also like...