Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։

ջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջ.jpg (249 KB)

Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։

Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։

Շրջայցին մասնակցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Նախարարը շրջել է Գյումրու բուժկենտրոնում, վիրաբուժական բաժանմունքի ընթացիկ նորոգման աշխատանքների վերաբերյալ արել նկատառումներ և տվել առկա խնդիրները վերացնելու հանձնարարական։

ջջ.jpg (56 KB)

Անահիտ Ավանեսյանն այցելել է նաև Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա, որն արդեն ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ ունի շարժական թվային նոր ռենտգեն սարք։

ջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջջ.jpg (91 KB)

Այն էականորեն կբարելավի ԱԱՊ օղակի կողմից տրամադրվող սքրինինգային, ախտորոշիչ և բուժական ծառայությունների հասանելիությունն ու որակը։

Այն կսպասարկի տարածքի 13 հազարից ավելի բնակչությանը։

ջջջջջջջջջջջջջջջ.jpg (58 KB)

You may also like...