ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետեվել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ:
Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են ընթացքի մեջ: Մասնավորապես ջրամեկուսացման և ներքին շերտի տեղադրման շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են:
Շուտով կսկսվի ասֆալտբետոնի վերին շերտի տեղադրումը:
Նախարար Խուդաթյանը հստակ հանձնարարականներ է տվել շինարարներին: Մասնավորապես կազմել աշխատանքների կատարման արագացված գրաֆիկ և շարժվել ըստ դրա:
Մինչև կամրջով երթևեկության վերականգնումն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։
