Դավանափոխ դաշնակցականների վերջը դա է, Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխիդ սարքելու են. Արթուր Խաչատրյան
Ես իրեն զգուշացրել էի, որ գլխին սարքելու են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան»« խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը «խնդրել է» ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը եւ վերջինս այսօր երեկոյան կհայտարարի իր որոշման մասին:
Հարցին՝ կտխրի՞, եթե Աղազարյանը վայր դնի մանդատը, պատգամավորը պատասխանեց. «Կտխրեմ, թե չէ, ընդհանրապես ավելի չեմ տխրի, քան թե եթե իմանամ, որ Վիետնամում բրնձի բերքը այս տարի ավելի վատ է եղել, քան թե վիետնամցիք կարծում էին:
Հեչ վեջս չի ոչ իր ճակատագիրը, ոչ Դաշնակցությունից փախած այսօր Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ոչ Ազատամուտի նախկին դաշնակցական համայնքապետի ճակատագիրը, որը ՀՅԴ-ից փախավ և բավական ին լավ պաշտոն է ստացել։
Հովիկ Աղազարյանի դեպքը, իհարկե մի քիչ ուրիշ է, ինքը ավելի շուտ է հեռացել։ Չէ, մենք ենք հեռացրել, ինքը չի հեռացել: Բայց բոլոր կրոնափոխ, դավանափոխ, կուսակցափոխների վերջը դա է լինելու:
Դե Փաշինյանը ի՞նչ է ասում, ասում է՝ ուսապարկ եք, ում կուզեմ կբերեմ, ում կուզեմ կհանեմ: Բայց շատ ոչ պակաս մտահոգիչ է ԲԴԽ-ի վրա ճնշումը:
Ինչ անուն, ինչ ուզում ես դի, խնդրել եմ, առաջարկել եմ, աղաչել եմ, ինչ ուզում ես ասա, քո խնդրանք, աղաչանք, պաղատանքից հետո մարդը հրաժարական է տալիս։
Եվ հիմնավորումը նայեք, բացարձակապես նույն բառերն էին օգտագործում, քրեական օրենսդրքի խախտման իր կոչի ժամանակ:
Այն ժամանակ էլ կոչ էր անում շրջափակել դատարանները։
Նշանակում է, որ մենք չունենք ժողովրդավարություն, մեր սահմանադրությունը, այս իշխանությունները ամեն օր բռնաբարում են։ Ի՞նչ է նշանակում գործադիր իշխանության ղեկավարը խնդրում է:
