Վրաստանի խորհրդարանի նախագահ է վերընտրվել Շալվա Պապուաշվիլին
Վրաստանի XI գումարման խորհրդարանի պատգամավորները Շալվա Պապուաշվիլուն վերընտրել են օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնում։
Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։
Պապուաշվիլու թեկնածությունը միակն էր։
Նրան առաջարկել է կառավարող «Վրացական երազանք» խմբակցությունը։ Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2021 թվականից։
