ՌԴ-ում Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ինչի համար է գործարարը մեղադրվում
Քրեական գործ է հարուցվել Սոչիում ապրող գործարար Ռուբեն Թաթուլյանի դեմ, ով որոշակի շրջանակներում հայտնի է որպես հանցագործության պարագլուխ Ռոբսոն։
Հետքաննության տվյալներով, 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։
Նա խմբի ղեկավարման գործում ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց. յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարումը։
Խմբավորման անդամները կատարել են աղմկահարույց հանցագործություններ, ներառյալ սպանության սպառնալիքներ և պատվիրված սպանություններ:
Թաթուլյանը մեկ այլ քրեական գործով ևս մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ։
2023 թվականի սեպտեմբերին գործարարի՝ Սոչիում գտբվող օբյեկտներում մի շարք խուզարկություններ են անցկացվել՝ կապված հողօգտագործման ոլորտում միլիարդավոր դոլարների յուրացումների հետ։
