Ալիեվը զանգահարել է Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 25-ին զանգահարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ալիևը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ ընտրություններում վստահ հաղթանակն ԱՄՆ-ի ժողովրդի մեծ աջակցության և վստահության ակնհայտ արտահայտությունն է այն քաղաքական գծի նկատմամբ, որը նրանք հետապնդում են։

Ալիևն ընդգծել է, որ Թրամփի գործունեությունն է՛լ ավելի կարևոր դեր կխաղա համաշխարհային անվտանգության ապահովման գործում։ Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրվեն Բաքվի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու համար։

You may also like...