Բայդենն ու Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն «Հըզբոլլահ»-ի եվ Իսրայելի միջեվ հրադադարի մասին. Reuters

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն Լիբանանի «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են լիբանանյան չորս բարձրաստիճան աղբյուրներ։

Լիբանանում հրադադարի շուրջ քննարկումները զգալի առաջընթաց են գրանցել, հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը։

«Մենք շարունակում ենք աշխատել մեր ամերիկացի գործընկերների հետ այս ուղղությամբ և հուսով ենք, որ բոլոր ներգրավված կողմերը հնարավորինս շուտ կօգտվեն այս հնարավորությունից», — ասված է հայտարարության մեջ։

You may also like...