Խոյ խոշորացված համայնքի ղեկավարը կառաջադրվի Արմավիրի մարզպետի թեկնածու. տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը
Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը կառաջադրվի Արմավիրի մարզպետի թեկնածու:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջեւանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։
Վարչությունը նաեւ որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»,- գրել է վարչապետը:
