Թուրքիայի օդանավակայաններում համաշխարհային խափանում է տեղի ունեցել, օդանավակայաններում հերթեր են (տեսանյութ)

Թուրքիայի օդանավակայաններում գլոբալ խափանում է տեղի ունեցել ոստիկանության POLNET համակարգի անսարքության պատճառով, որն օգտագործվում է անձնագրային հսկողության համար։

Այս մասին հայտնում է Havahaber-ը։

Հստակեցվում է, որ հազարավոր ուղեւորներ նոյեմբերի 26-ին չեն կարողացել անցնել անձնագրային հսկողություն, ինչի պատճառով օդանավակայաններում երկար հերթեր են գոյացել։
Անթալիայի և Ստամբուլի օդանավակայաններից մեկնումները հետաձգվել են 30-40 րոպեով կամ նույնիսկ մեկ ժամով։

You may also like...