Վրաստանի ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մանդատներից
Վրաստանի ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցությունը, որը հոկտեմբերի 26-ի ընտրություններում երկրորդ տեղն է զբաղեցրել, խորհրդարան է ներկայացրել պատգամավորական մանդատներից հրաժարվելու մասին հայտարարություն։
Խորհրդարան հայտարարություններ են ներկայացրել նաև ընտրությունների արդյունքում մանդատ ստացած այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։
Ավելի վաղ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», ինչպես նաև երկու այլ ընդդիմադիր կուսակցություններ՝ «Հզոր Վրաստանը» և «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունները ԿԸՀ են ներկայացրել իրենց նախընտրական ցուցակները չեղարկելու մասին հայտարարությունները։ Սա նշանակում է, որ մանդատից հրաժարվող պատգամավորներին չեն կարող փոխարինել ցուցակի հաջորդ մարդիկ։
Ինչ վերաբերում է խորհրդարան անցած չորրորդ ընդդիմադիր կուսակցությանը՝ «Գախարիան Վրաստանի համար», ապա ն էլ, ինչպես մյուս երեքը, չի ճանաչում ընտրությունների արդյունքները, սակայն չի հայտարարում մանդատներից հրաժարվելու իր մտադրության մասին։
