Լուկաշենկոն մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում մեկնաբանել է միջոցառմանը հայկական կողմի բացակայությունը, գրում է ԲԵԼՏԱ-ն։
«Այսօր ես պատիվ ունեմ առաջինը խոսելու, քանի որ մեր հայ գործընկերները չեն մասնակցում հանդիպմանը, ի դեպ, դա բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև մեր կազմակերպությունում»,- նշել է Բելառուսի նախագահը։
Սովորաբար գագաթնաժողովում ՀԱՊԿ ղեկավարները խոսում են այբբենական կարգով՝ ելնելով երկրների անունների առաջին տառերից։ Այսպիսով, եթե գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ լիներ, նա առաջինը կխոսեր։
