Հույս ունենք՝ առաջիկայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցությանը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
«Հայաստանը եղել և մնում է մեր գործընկերը և ՀԱՊԿ-ը հույս ունի, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցությանը:
Այս մասին Աստանայում կայացած ՀԱՊԿ նիստում հայտարարել է գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
