Նոր ընտրություններ եվ պատժամիջոցներ. ԵԽ-ն Վրաստանի վերաբերյալ բանաձեվ է ընդունել
Նոր ընտրություններ և պատժամիջոցներ Իվանիշվիլիի, Կոբախիձեի, Կալաձեի, Ղարիբաշվիլիի, Պապուաշվիլիի և դատավորների նկատմամբ:
Ըստ ընդունված բանաձևի՝ Եվրախորհրդարանը կոչ է անում Միջազգային հանրությանը չճանաչել ընտրությունների արդյունքները, դրա հետ մեկտեղ կոչ է անում անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ՝ բարելավված ընտրական միջավայրում և անկախ ու անաչառ ընտրական վարչակազմի կողմից և միջազգային ակնդետ դիտարկման ներքո՝ 1 տարվա ընթացքում ապահովելու համար իսկապես արդար և թափանցիկ ընտրական գործընթաց։
«Մենք շեշտում ենք, որ հիմնարար իրավունքների հարգանքը կենսական նշանակություն ունի ԵՄ վիզայի ազատականացման չափանիշներին համապատասխանելու համար և կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին ու Խորհրդին վերանայել Վրաստանին տրված առանց վիզայի կարգավիճակը՝ դրա հնարավոր կասեցմամբ, եթե չդիտարկվեն ժողովրդավարական կառավարման և ազատությունների ԵՄ չափանիշները։
Մենք կոչ ենք անում Եվրամիությանը խստորեն սահմանափակել պաշտոնական շփումները Եվրամիության մակարդակով Վրաստանի կառավարության և խորհրդարանի հետ,
կոչ ենք անում Խորհրդին, Հանձնաժողովին իրականացնել Վրաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության համապարփակ վերանայում, կոչ ենք անում հանձնաժողովին օգտագործել սառեցված 120 միլիոն եվրոյի աջակցությունը, որը նախատեսված է Վրաստանի կառավարության համար՝ աջակցելու նպատակով վրացական քաղաքացիական հասարակությանը, հատկապես ոչ կառավարական հատվածին և անկախ լրատվամիջոցներին, որոնք ավելի ու ավելի են ենթարկվում իշխող կուսակցության ճնշմանը։
Մենք ողջունում ենք բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առաջարկն այս կապակցությամբ»,- ընդգծված է ԵԽ-ի ընդունած բանաձևում։
