Հիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը

Հիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը։

Այդ մասին  Petutyun.com-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Ճանապարհի մոտ 26 կիլոմետրն արդեն իսկ ասֆալտապատ է. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Մոտ 1 կմ ճանապարհահատվածում շինարարությունը շարունակվում է։

Ընթանում են նաև ճանապարհի կողնակների լրացման-հարթեցման, կահավորման աշխատանքները։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

You may also like...