Արդարության եվ արդարադատության ստանդարտի հաստատումը շատ կարեվոր գործառույթ է, եվ դրա մեջ Քննչական կոմիտեի դերը դժվար է թերագնահատել․ Փաշինյանը՝ ՔԿ-ում (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արթուր Պողոսյանին և մաղթել հաջողություն Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում:
Իսկ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարին բոլոր ժամանակներում իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար. «Ես շատ շնորհակալ եմ դրա համար և շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք ընձեռել ծառայելու հայրենիքիս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Քննչական կոմիտեի գործընկերներին՝ այս ընթացքում համատեղ ծառայություն իրականացնելու, բարդ իրավիճակներում իմ կողքին լինելու և իմ հետ համատեղ ծառայություն մատուցելու, իրականացնելու համար»: Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է նաև Արթուր Պողոսյանին նշանակման առիթով:
Մանրամասները՝ տեսանյութում։
