«Բարսելոնան» նշում է հիմնադրման 125-ամյակը
Ուղիղ 125 տարի առաջ՝ 1899 թվականի նոյեմբերի 29-ին, հիմնադրվեց «Բարսելոնան»։
Այս առիթով կատալոնական ակումբը սոցցանցերում հրապարակում է արել։
«1899 թ. նոյեմբերի 29-ին Ժոան Գամպերը և տասնմեկ այլ տղամարդիկ հանդիպեցին Գիմնաս Սոլում՝ ստեղծելու մի ասոցիացիա, որը կրելու էր քաղաքի անունը և զինանշանը:
Նույն օրը հիմնադրվեց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը։ Շնորհավոր 125-ամյակդ, «Բարսա»: Մենք կարող ենք շատ ավելին»,- ասվում է ուղերձում։
