Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանն ու քաղաք տանող բոլոր ճանապարհները
Սիրիայի իշխանությունները շաբաթ օրը փակել են Հալեպի օդանավակայանը և քաղաք տանող բոլոր ճանապարհները: Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով երեք զինվորական աղբյուրի։
Սիրիական բանակին հրամայվել է հետևել քաղաքի հիմնական շրջաններից «անվտանգ հեռանալու» հրամանին, որտեղ մտել են իսլամականները, տեղեկացրել է ԶԼՄ-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։
Մարտերը վերսկսվել են նաև Սարակիբ քաղաքի մոտ Իդլիբի նահանգում։ Ապստամբներին գլխավորում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» արմատական խմբավորումը՝ որն առանձնացել է «Ալ-Քաիդայից» 2017թ.։
Սիրիայում քաղաքացիական պատերազմի ակտիվ փուլը տեղի է ունեցել 2011-2016թթ.։ Այդ ժամանակ Ասադի կառավարությանը հաջողվեց պահել երկրի մոտ երկու երրորդը եւ հետ վերցնել Հալեպը Ռուսաստանի եւ Իրանի աջակցության շնորհիվ։ Վերջին տարիներին ճակատի գիծը կայունացել էր։ Տեղեկություններ են ստացվում, որ թուրքամետ իսլամականների ներկա հարձակման զոհերի մեջ կան ռուսաստանցի վարձկաններ նախկին «Վագներ» ՄՌԿ-ից։
