Ի՞նչ է գնել Ջո Բայդենը «Սեվ ուրբաթ»-ի ժամանակ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նոյեմբերի 29-ին՝ «Սև ուրբաթ»-ին, նկատել են «Nantucket Bookworks» գրախանութից դուրս գալիս:

Բայդենի ձեռքին եղել է Կոլումբիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ռաշիդ Խալիդիի «Հարյուրամյա պատերազմը Պաղեստինում. գաղութային նվաճումների և վերաբնակիչների դիմադրության պատմություն, 1917-2017» գիրքը։ Այն նկարագրում է Իսրայելը որպես գաղութային տերություն՝ պաղեստինյան դիմադրության համատեքստում և հրապարակվել է 2017 թվականին։

Բայդենի կողմից այս գրքի ձեռք բերումը ուշադրություն է գրավել մամուլի և հանրության շրջանում այն պատճառով, որ վերջինս բազմիցս աջակցություն է հայտնել Իսրայելին։

You may also like...