Սպանվել է Սիրայում դաժան մարտերը գլխավորող «Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդը. ԶԼՄ-ներ
Սիրիայում տեղեկություն է տարածվել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանիի սպանության մասին, որը վերջին երկու օրերին գրավել էր Հալեպը և վերականգնել Իդլիբի ամբողջական վերահսկողությունը։
Հաղորդվում է, որ Աբու Մուհամեդ ալ Ջուլանին սպանվել է Իդլիբ քաղաքի վրա ռուսական կործանիչների ավիահարվածի ժամանակ։
HTS-ը դեռ չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։
Հիշեցնենք՝ Հալեպում մի քանի օր է՝ կատաղի մարտեր են «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) զինյալների և թուրքամետ ուժերի միջև:
Սիրիական բանակը հայտարարել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրս բերման մասին:
Ռազմական կառույցը նշել էր, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանակումը՝ հակահարձակումն սկսելու համար:
Զինված ուժերը հավելել են, որ Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։
