ԵՄ-ն ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի եվ դրա համար կանի հնարավոր ամեն ինչ. ԵՄ նոր առաջնորդները ժամանել են Կիեվ

ԵՄ նոր առաջնորդները ժամանել են Կիև, որտեղ հայտարարել են, որ Եվրամիությունը ցանկանում է՝ Ուկրաինան հաղթի այս պատերազմում և դրա համար կանի հնարավոր ամեն ինչ:

Ինչպես գրում է Bild-ը,  ԵՄ արտաքին քաղաքականության նոր ղեկավարները խորհրդանշական այցով Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանել պաշտոնները ստանձնելուց անմիջապես հետո։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, որը փոխարինել է Շառլ Միշելին, և ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը, որը փոխարինել է Ժոզեպ Բորելին, մտադիր են հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Պաշտոնը ստանձնելուց հետո իմ առաջին այցի ժամանակ իմ ուղերձը հստակ է. Եվրամիությունը ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի այս պատերազմում: Դրա համար կանենք հնարավոր ամեն ինչ»,- ասել է Կալլասը:

You may also like...