Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով վաղը կմեկնի Նիդերլանդներ

Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում։

Փետրվարին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։

You may also like...