Վրաստանում 4-րդ օրն է՝ հակակառավարական ցույցեր են
Վրաստանի մի շարք քաղաքներում դարձյալ բողոքի ակցիաներ են ընթանում՝ ընդդեմ իշխող «Վրացական երազանքի» վերջին հայտարարությունների՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը հանված է երկրի քաղաքական օրակարգից:
Մայրաքաղաք Թբիլիսիում ցուցարարների մի մասը խորհրդարանի շենքի մոտ է, մյուս խումբը` Հանրային հեռարձակողի։
Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կուտակել, իսկ խորհրդարանի շենքի պահպանությունն իրականացնում են հատուկջոկատիայինները:
Վրացական լրատվամիջոցների հրապարակված կադրերից երևում է, թե ինչպես են ցուցարարներն ուժայինների ուղղությամբ նետում պիրոտեխնիկա:
