Շոլցը ժամանել է Կիեվ՝ բանակցելու Զելենսկիի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այցով ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններ վարելու համար, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ dpa գործակալությանը հղումով:

«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը 2,5 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններ վարելու համար», հաղորդում է գործակալությունը։

Անակնկալ այցի մասին հայտնել է նաև գերմանական Spiegel հրատարակությունը։

You may also like...