Գյումրու նախկին փոխքաղաքապետն ինքնաառաջադրվել է որպես քաղաքապետի պաշտոնակատար

Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն ինքնաառաջադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմըրիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է Մկրտչյանը:

Փրայմըրիզը նախատեսված է դեկտեմբերի 8-10-ը, թե ինչ մեխանիզմով է այն անցկացվելու, դեռ չի հստակեցվում։

Թեկնածուների ինքնառաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ի ժամը 12:00-ն է:

Գյուրու քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի ու քաղաքապետի աթոռի համար պայքարի բոլոր մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի անդրադարձում:

You may also like...