Երեվանի մանկապարտեզներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 4-ամյա երեխա. նա մահացել է
Դեկտեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել իրավապահները:
Ոստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Արաբկիրի քննչական բաժին, որտեղից քննչական խմբի մի մասը մեկնել է հիվանդանոց, մի մասն էլ՝ մանկապարտեզ:
Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ մահացածը 4-ամյա Նատալի Ե.-ն է:
Դեպքի փաստով «սպանութուն» հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
