Պարադահուկավազքի միջազգային մրցաշարում Հայաստանը պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
Պատմության մեջ Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պարադահուկավազքի միջազգային մրցաշարում:
«Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանն (Աշոցք) առաջին անգամ Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ գրավեց երրորդ հորիզոնականը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։
Ի դեպ, սա Գարիկի դեբյուտն էր միջազգային մրցաշարերում, և Հայաստանի պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը։
Շնորհավորում ենք մեր մարզիկին և մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյաններին, Թադևոս Պողոսյանին։
Գարիկը հաջորդիվ կմասնակցի հունվարին Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որտեղ, ի դեպ, հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու, ինչպես նաև փետրվար-մարտ ամիսներին Նորվեգիայում կայանալիք Պարադահուկավազքի Աշխարհի գավաթին և Աշխարհի առաջնությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
