Շոլցը հայտարարել է Ուկրաինային մինչեվ տարեվերջ մատակարարվելիք ռազմական օգնության նոր փաթեթի մասին

Գերմանիան նախատեսում է Ուկրաինային փոխանցել 650 միլիոն եվրոյի (683 միլիոն ԱՄՆ դոլար) ռազմական օգնության փաթեթ։ Պաշտպանական տեխնիկան կհասնի մինչև այս տարվա վերջ։

Դրա մասին նշված է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի X-ի (նախկինում՝ Twitter) միկրաբլոգում։

«Գերմանիան կմնա Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը Եվրոպայում:

Զելենսկու հետ հանդիպմանը ես կհայտարարեմ 650 միլիոն եվրո արժողությամբ պաշտպանական տեխնիկայի մասին, որը կմատակարարվի մինչև դեկտեմբերի վերջ»,-հայտարարել է կանցլերը։

You may also like...