Ակնկալում եմ սերտ համագործակցություն. Փաշինյանը շնորհավորել է Եվրոպական խորհրդի նոր նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անտոնիու Կոշտային Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Մաղթում եմ ամենայն հաջողություն իր պաշտոնավարման ընթացքում և ակնկալում մեր սերտ համագործակցությունը՝ ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման համար», — X-ում գրել է նա։

You may also like...