Գյումրու ավագանու անդամն ինքնաառաջադրվել է որպես քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Շավարշ Արամյանը պաշտոնապես առաջադրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած նախնական ընտրություններում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու:
Այս մասին հայտնել է Արամյանը՝ նշելով, որ սահմանված ժամկետում պահանջված փաստաթղթերը ներկայացրել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ որպես Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնաառաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Դավիթ Առուշանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ Արտյոմ Թումանյանը:
