ԱԺ-ն գումարել է իր վերջին քառօրյան. շարունակվում է 2025-ի բյուջեի քննարկումը. ներկա է Փաշինյանը (ուղիղ)
Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 3-ին, գումարել է այս տարվա իր վերջին քառօրյա նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 23 հարց:
Այս քառօրյայում խորհրդարանը շարունակում է 2025 թվականի պետական բյուջեի մասին օրինագծի քննարկումը: Այստեղ է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»
Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.
— Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երկու անդամների ընտրությունը. Թեկնածուներն են Արմեն Մարուխյանն ու Նարինե Ազարյանը,
— Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին,
— «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,
— «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
