Վարորդների՝ «կողքից գումար» ասվածը, ստվերը վերացել է, նրանք բոյկոտում են հենց այդ պատճառով․ Միքայել Խաչատրյան
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը, «Ֆեյսբուք»ի իր էջում՝ անդրադառնալով հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին, գրել է․
«Ակնհայտ է, որ Երևանի ավտոբուսների վարորդների «կողքից գումար» ասվածը, ստվերը վերացել է, և նրանք բոյկոտում են հենց այդ պատճառով, դրա փոխարեն նրանք չեն բարձրաձայնում Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված 15-օրյա բարձր աշխատավարձերի մասին։
Երևանի քաղաքային իշխանությունը այս անգամ չի գնալու ոչ մի կոմպրոմիսի, սադրանքի, և բոլոր կազմակերպիչները հեռացվելու են աշխատանքից, առաջինը՝ երևանցուն դեմ դուրս գալու համար: Մոտեցումը լինելու է շատ խիստ»:
Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից որոշ վարորդներ գործադուլ էին հայտարարել: Վերջիններս դժգոհություն էին հայտնել աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից:
