Գերմանիան, ըստ ամենայնի, զորքեր կուղարկի Ուկրաինա
Գերմանական զորքերն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինա կուղարկվեն հրադադարից հետո՝ կայուն զինադադար ապահովելու համար, Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
Ըստ նրա՝ սահմանազատման գծում օտարերկրյա զորքերի առկայությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ մեկտեղ Ուկրաինայի անվտանգության լրացուցիչ երաշխիք կարող է դառնալ։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ռազմական հակամարտությունը լուծելու ցանկացած նախաձեռնություն «կաջակցեն գերմանական կողմի բոլոր ուժերը»:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Քայա Կալլասը չի բացառել, որ հրադադարի դեպքում, ըստ ամենայնի, եվրոպացի զինվորականներ կուղարկվեն Ուկրաինա։
Նրա կարծիքով՝ դրանք կարող են լինել Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի զորքերը, որոնք արդեն պատրաստակամություն են հայտնել քննարկել այդ հարցը։
