Սեուլում բողոքի ցույցեր են. մասնակիցները պահանջnւմ են երկրի նախագահի հրաժարականը

Սեուլում բողոքի ցույցեր են տեղի ունենում, ներկաները պահանջում են երկրի նախագահի հրաժարականը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ այսօր  Հրվ. Կորեայի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել քաղաքացիներից և հայտնել, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահին:

Երկրի գլխավոր ընդդիմադիր ​կուսակցությունը՝ «Տոբուրո»-ն, մտադիր է Կիմ Յոն Հյոնին մեղադրել պետական դավաճանության համար, քանի որ վերջինս աջակցել է երեկ նախագահի՝ ռազմական դրություն սահմանելու որոշմանը:

You may also like...