Մոսկվայի եվ Կիեվի դիրքորոշումներն անհամատեղելի են, փոխզիջման հնարավորությունը՝ զրոյական. Ռյաբկով
Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի և Կիևի դիրքորոշումներն անհամատեղելի են, և այդ պատճառով փոխզիջման հնարավորությունն այժմ զրոյական է:
CNN-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Հունիսի 14-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ուրվագծել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը:
Մենք գիտենք, թե ինչ է ասում Զելենսկին իր ծրագրերում և առաջարկներում: Եթե համեմատեք այս երկու դիրքորոշումները, կտեսնեք, որ դրանք, ըստ երևույթին, անհամատեղելի են: Փոխզիջման շանսերն այժմ հավասար են զրոյի»,- ասել է Ռյաբկովը:
ՌԴ փոխարտգործնախարարը նաև հայտնել է, որ Մոսկվան դեռ ուղղակիորեն չի ստացել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման որևէ առաջարկ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմից:
Դիվանագետի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է լսել հանրապետականի առաջարկները, սակայն Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի նախաձեռնությունները հաջողություն չեն ունենա, եթե դրանք հակասեն Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշման հիմնական տարրերին։
