ՌԴ-ի եվ Հս. Կորեայի միջեվ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն ուժի մեջ է մտել

ՌԴ-ի և Հս. Կորեայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն ուժի մեջ է մտել. դեկտեմբերի 4-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և ԿԺԴՀ-ից նրա գործընկեր Կիմ Չեն Գյուն ստորագրել են վավերացման փաստաթղթերի փոխանակման արձանագրություն։ Պայմանագրի տեքստին համապատասխան՝ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այդ պահից, գրում է ՏԱՍՍ-ը։

Պայմանագիրը, ի թիվս այլնի, նախատեսում է անհապաղ ռազմական օգնության տրամադրում, եթե կողմերից մեկը ենթարկվի զինված հարձակման:

Նոր պայմանագրի հիման վրա երկու երկրների հարաբերությունները կերաշխավորեն միջազգային ռազմավարական կայունություն և կարագացնեն արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումը:

Փաստաթղթի համաձայն՝ կողմերը մշտապես իրար աջակցում են և զարգացնում ընդհանուր ռազմավարական գործընկերության հարաբերությունները՝ հաշվի առնելով իրենց պետությունների օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները,  պետական ​​ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքները, ներքին գործերին չմիջամտելը, իրավահավասարությունը և միջազգային իրավունքի այլ սկզբունքներ, որոնք վերաբերում են պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը:

Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 19-ին Փհենյանում, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել էր ԿԺԴՀ։

You may also like...